Աբովյանում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի, ով որոնվում էր՝ որպես անհետ կորած.ՀՔԿ


Աբովյանում հայտնաբերվել է 31-ամյա տղամարդու դի, ով որոնվում էր՝ որպես անհետ կորած.ՀՔԿ

  • 25-04-2017 16:35:00   | Կոտայքի մարզ  |  Իրավունք

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու  Աբովյան քաղաքում 31-ամյա տղամարդու մահվան պատճառները:
2017թ. ապրիլի 24-ին` ժամը 17:20-ին, հաղորդում է ստացվել առ այն, որ Աբովյան քաղաքի հին գերեզմանատանը ծառից կախված դիակ կա: 
 
Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Տղամարդու դին հայտնաբերվել է Աբովյան քաղաքի Էլարի գերեզմանատանը՝ «Ս.Ստեփանոս» եկեղեցուց 80 մետր դեպի վերև, արծաթափայլ մետաղյա բազմագալար լարով ծառից կախված վիճակում: Դիակի արտաքին զննությամբ՝ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: 
Պարզվել է մահացած տղամարդու ինքնությունը, ով հանդիսանում է Երևան քաղաքի 1985թ. ծնված բնակիչը: Վերջինս իրավասու մարմինների կողմից որոնվում էր՝ որպես անհետ կորած։
 
ՀՀ քննչական կոմիտե
 
Նոյյան տապան  -   Իրավունք