ՔՊ վիճակի համալիր գնահատում Լոռու մարզում


ՔՊ վիճակի համալիր գնահատում Լոռու մարզում

  • 25-04-2017 17:21:49   | Լոռու մարզ  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ վարչապետի որոշման համաձայն և ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանի հրամանով` ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչությունը ՀՀ մարզերում իրականացնում է քաղաքացիական պաշտպանության վիճակի համալիր գնահատում` հատուկ ուշադրության կենտրոնում պահելով սահմանամերձ համայնքները:
 
Նպատակն է որոշել ՀՀ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների կողմից քաղաքացիական պաշտպանության խնդիրների իրականացման պատրաստվածության աստիճանը:
 
ՔՊ վիճակի համալիր գնահատմանը ներգրավված էին ՀՀ Լոռու մարզի ՔՊ ղեկավար կազմը, մարզային տարհանման հանձնաժողովը, ՔՊ ծառայությունները, Վանաձոր, Ստեփանավան, Ալավերդի, Ախթալա, Շնող, Թեղուտ, Ճոճկան համայնքները, Վանաձորի բժշկական կենտրոն ՓԲԸ-ն, Ստեփանավանի բժշկական կենտրոն ՓԲԸ-ն և Մատինյանի նշխար ՍՊԸ-ն: Գնահատումն իրականացվում էր ապրիլի 17-21-ը ՀՀ ԱԻՆ ՓԾ ՔՊ վարչության կողմից` վարչության պետ, փ/ծ գնդապետ Կ. Մարգարյանի գլխավորությամբ:
 
ՔՊ վիճակի համալիր գնահատման շրջանակներում ապրիլի 21-ին անցկացվեց ՀՀ Լոռու մարզի ՔՊ ղեկավար կազմի գործողությունները ՔՊ համակարգի պատրաստականության բերման միջոցառումների իրականացման ընթացքում թեմայով շտաբային վարժանք, որի ընթացքում մասնակիցների առջև դրված խնդիրներին տրվեցին օպերատիվ լուծումներ:
 
Ամփոփելով արդյունքները՝ ՀՀ Լոռու մարզպետի տեղակալ Ա. Դարբինյանը նշեց, որ վարժանքներն ինքնանպատակ չեն, այլ` հնարավորություն են ընձեռում կատարելագործվելու և շտկելու արձանագրված թերությունները:
 
ՀՀ ԱԻՆ ՓԾ քաղաքացիական պաշտպանության վարչության աշխատանքային խումբը մեթոդական օգնություն է ցուցաբերել ՀՀ Լոռու մարզային, համայնքային և կազմակերպությունների ՔՊ պլանավորման փաստաթղթերի կազմման և ճշգրտման աշխատանքներին:
 
Նշենք, որ ՀՀ Լոռու մարզպետ-ՔՊ պետ Ա. Նալբանդյանը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում մարզի քաղպաշտպանության խնդիրները: Լոռու քաղաքացիական պաշտպանության միջոցառումների կազմակերպման և իրականացման գործում իր ուրույն տեղը և ակտիվ դերակատարումն ունի նաև ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչությունը:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play