«Ժամանակն է, որպեսզի թուրք-գերմանական հարաբերությունները վերադառնան իրենց բնականոն հունին».Թուրքիայի ֆինանսների նախարար


«Ժամանակն է, որպեսզի թուրք-գերմանական հարաբերությունները վերադառնան իրենց բնականոն հունին».Թուրքիայի ֆինանսների նախարար

  • 25-04-2017 18:14:53   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը հայտարարել է, որ երկրի՝ անկման մեջ գտնվող տնտեսությունը ոտքի հանելու համար իրենք ունեն Գերմանիայի օգնության կարիքը, հայտնում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը:
 
Թուրք նախարարը հայտարարել է, որ իր կարծիքով՝ եկել է ժամանակը, որպեսզի թուրք-գերմանական հարաբերությունները վերադառնան իրենց բնականոն հունին և լարվածությունը նվազի:
 
Հիշեցնենք, որ Բեռլինի և Անկարայի միջև հարաբերությունները սրվել են վերջերս Ստամբուլում գերմանական պարբերականի թուրք լրագրող Դենիզ Յուջելի ձերբակալությունից ու կալանավորումից հետո: Նա թուրքական իշխանությունների կողմից կասկածվում է «ահաբեկչական կազմակերպությանը հարելու, տվյալների անօրինական օգտագործման, ահաբեկչության քարոզչության համար»: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պահանջել է Անկարայից ազատ արձակել Յուջելին։
 
Լարվածության ֆոնին Գերմանիայում չեղարկվել են Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի, արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղի և էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեկչիի ելույթներն ու հանդիպումները տեղի թուրքական համայնքի հետ:
 
Իր հերթին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ի պատասխան Բեքիր Բոզդաղի` տեղի թուրքական համայնքի հետ հանդիպման չեղարկմանը, Բեռլինի ներկայիս քաղաքականությունը համեմատել էր «անցյալում նացիստների գործողությունների» հետ։
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play