Ալի Խամենեին կոչ է արել Իրանի նախագահի թեկնածուներին օրինակ չվերցնել այլ երկրներից


Ալի Խամենեին կոչ է արել Իրանի նախագահի թեկնածուներին օրինակ չվերցնել այլ երկրներից

  • 25-04-2017 18:38:21   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին կոչ է արել նախագահի թեկնածուներին չնայել այլ երկրներին՝ որպես առաջընթացի օրինակ, գրում է Gulf News-ը:
 
Խոսելով Թեհրանում մահմեդական երկրներից դեսպանների հետ հանդիպմանը՝ Խամենեին խրախուսել է թեկնածուներին «չնայել դուրս, այլ առաջընթացի հասնելու համար հույսը դնել ազգի հնարավորությունների վրա»:
 
«Նրանք կռվում են Իրանի Իսլամական Հանրապետության դեմ… քանի որ իսլամը խանգարում է նրանց շահերին»,- ասել է նա:
 
Իրանում նախագահական ընտրությունները կայանալու են մայիսի 19-ին:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play