Երևանի պետական հումանիտար քոլեջը միացել է գերմանական DSD ծրագին


Երևանի պետական հումանիտար քոլեջը միացել է գերմանական DSD ծրագին

  • 25-04-2017 18:45:26   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կրթության նախարար Մարկո Թուլները, ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը և ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը այցելել են Երևանի պետական հումանիտար քոլեջ, որտեղ ներկայացվել է Գերմանիայի կառավարության աջակցությամբ իրականացվող կրթական երկու նախագծերի մեկնարկը: Այս մասին հայտնում են ԿԳՆ մամուլի ծառայությունից:
 
Երևանի պետական հումանիտար քոլեջը պաշտոնապես միացել է Գերմանական միջազգային համագործակցության ընկերության մասնագիտական կրթության ծրագրին՝ (DSD) և միաժամանակ դարձել Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Պֆորտա քաղաքի մասնագիտացված դպրոցի երևանյան գործընկերը: DSD ծրագիրը (գերմաներեն լեզվի դիպլոմ) իրականցվում է գերմաներենի խորացված ուսուցմամբ Հայաստանի 6 դպրոցներում, իսկ Երևանի պետական հումանիտար քոլեջը դարձել է առաջին ՄԿՈՒ հաստատությունը, որը միացել է այս ծրագրին:
Քոլեջում այս ծրագրի ներդրմանը գերմանական կողմը համաձայնություն է տվել ավելի քան մեկ տարվա փորձարկումից և դիտարկումից հետո: Ծրագիրը հնարավորություն կտա քոլեջի ուսանողներին ստանալ գերմաներենի խորացված գիտելիքներ (B1 մակարդակ), որը բավարար հիմք է առանց իմացության հավելյալ ստուգումների միջին մասնագիտական, առանձին դեպքերում նաև բարձրագույն կրթություն ստանալ Գերմանիայում:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play