Տարոն Մարգարյանի՝ ապօրինաբար Երևանին տիրելու երկարաժամկետ ծրագրին վերջ տալու պոտենցիալը


Տարոն Մարգարյանի՝ ապօրինաբար Երևանին տիրելու երկարաժամկետ ծրագրին վերջ տալու պոտենցիալը

  • 25-04-2017 19:16:28   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է «Հայազն»  կուսակցության վարչության անդամ Արմեն Մկրտչյանը

- Արմեն, ո՞ւմ է աջակցում Հայազն կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին։

- Բնականաբար, ՀՀԿ-ին չենք քվեարկելու և կոչ ենք անելու մեր ընկերներին, մեր կուսակցականներին և համակիրներին երկու ընդդիմադիր ուժերին առավելագույնը աջակցել և իրենց էլ կոչ ենք անելու, որ ամեն հնարավոր ձևերով փորձեն համագործակցել, քանի որ իշխանությունն ամեն կերպ «Երկիր Ծիրանիի» և «ԵԼՔ»-ի միջև փորձում է խժդժություն առաջացնել, որպեսզի այդ երկու ուժերի միջև համագործակցություն չկայանա։ Մեր կարծիքով՝ այդ երկու թիմերն էլ ունեն պոտենցիալ մասնավորապես Երևանի համար լուրջ փոփոխություն կատարելու, և իրենց հաղթանակի և հաջողության գրավականը միմիայն համագործակցությունն է։
Գոնե ընտրական պրոցեսի միասնական աշխատանքների շուրջ հնարավոր է ցանկության պարագայում  համագործակցություն։
 
-Ինչո՞ւ չմասնակցեցիք Երևանի ավագանու ընտրություններին։
 
-Մենք ուժերի հաշվում կատարեցինք։ Մեր ցանկությունն ու պահանջն այդ երկու ուժերից այն է, որ միասնական գնան։ Եվ եթե մենք էլ մեր ուժերով մեր համախոհների հետ որևէ ձևաչափով մասնակցեինք, փաստորեն մեր ասած սկզբունքը առաջինը մենք էինք խախտում։ Ռեալ պոլիտիկին հետևելով՝ մի պարզ եզրահանգման էինք գալիս, որ ՀՀԿ-ին այս ընտրություններում ձախողելու միակ տարբերակն ընդդիմադիր դաշինքով գնալն է։ Հետևաբար, այդ ամենը գիտակցելով՝ մենք չէինք պատրաստվում դառնալ երկրորդ, երրորդ կամ չորրորդ ուժը։ Մենք այդ հնարավորությունն ունեցել ենք։ «Երկիր Ծիրանին» դեռ չէր հայտարարել և որոշում էլ չուներ մասնակցելու, մենք կարող էինք դառնալ երկրորդ ընդդիմադիր ուժը։ Գիտեք, որ ըստ օրենքի՝ Երևանի ավագանին պետք է առնվազն բաղկացած լինի երեք խմբակցությունից։ Այսինքն՝ անկախ մեր ձայներից՝ մենք  խմբակցություն ունենալու էինք Երևանի ավագանիում։ Բայց այդ փաստը մեզ չի գայթակղել, և մենք որոշում կայացրինք չմասնակցել, բայց ամեն կերպ աջակցել: Սկզբում ԵԼՔ-ն էր հայտարարել, մենք որոշել էինք ԵԼՔ-ին աջակցել, բայց քանի որ Փոստանջյանի թիմը նույնպես մասնակցության հայտ ներկայացրեց, մենք որևէ հիմք չունենք կասկածելու նրանց սկզբունքայնության վրա։ Այդ իսկ պաճառով՝ հիմա այդ երկու ուժերին միակ գլխավոր կոչը համագործակցության կոչն է։ Եվ իմ ընկերների հետ մասնակցել եմ ԵԼՔ-ի երթին քարոզչության առաջին օրը, պատրաստվում ենք մասնակցել նաև Երկիր Ծիրանիի միջոցառումներին, որովհետև իմ կարծիքով այդ երկու թիմերն էլ ունեն Տարոն Մարգարյանի՝ ապօրինաբար Երևանին տիրելու երկարաժամկետ ծրագրին վերջ տալու պոտենցիալ։
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play