Թշնամին գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց


Թշնամին գիշերը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 650 կրակոց

  • 26-04-2017 10:06:52   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
Ապրիլի 25-ին և լույս 26-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից,  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 55 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 650 կրակոց:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են նաև, որ ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական