«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ընդունում է «Պատանի հնագետ» դպրոցի 2017թ. դասընթացի մասնակցության հայտեր


«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ընդունում է «Պատանի հնագետ» դպրոցի 2017թ. դասընթացի մասնակցության հայտեր

  • 26-04-2017 14:37:55   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի «Պատանի հնագետ» դպրոցը հրավիրում է միջին և բարձր դասարանների դպրոցականներին` մասնակցելու դպրոցի 2017թ. դասընթացին, որը կմեկնարկի ս.թ. մայիսի 2-ից: Դասընթացը բաղկացած է տեսական և գործնական պարապմունքներից: Տեսական պարապմունքների տևողությունը 2 շաբաթ է` շաբաթական 3 դաս պարբերականությամբ: Գործնական պեղումները` 2 շաբաթ տևողությամբ, կընթանան թանգարանի տարածքում գտնվող ուսումնական պեղավայրում:
 
Դասընթացը ներառում է հնագետի մասնագիտության և հնագիտական պեղումների նախնական հասկացությունների ու մեթոդների վերաբերյալ գիտելիքների տրամադրում և նպատակ ունի աջակցել հնագիտությամբ հետաքրքրվող երիտասարդներին մասնագիտության ընտրության հարցում, ինչպես նաև հնագիտական գիտելիքների տարածմամբ նպաստել հնագիտական ժառանգության պահպանությանը:                                                                                                                 Դասընթացի հեղինակը հնագետ, արգելոց-թանգարանի Կարմիր բլուր մասնաճյուղի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու Միքայել Բադալյանն է: 
Դիմումներն ընդունվում են մինչև 2017թ. մայիսի 2-ը : Դիմումի ձևաչափը տրամադրվում է արգելոց-թանգարանի Հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժնում /հասցեն՝ 0020, ք. Երևան, Էրեբունի փող. 38/:
Մանրամասների համար կարող եք զանգահարել 43-89-53 հեռախոսահամարով /Հասարակայնության հետ կապերի և հանրահռչակման բաժին/ կամ Միքայել Բադալյանին` 093-20-05-51 հեռախոսահամարով:                                                         
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն