Անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ են տրամադրվել մի շարք կազմակերպությունների


Անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ են տրամադրվել մի շարք կազմակերպությունների

  • 26-04-2017 15:01:39   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևան քաղաքի ավագանին հերթական նիստում, որը վարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, քննարկել և հաստատել է Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Հանրապետության փողոցի հ.32 հասցեում գտնվող 130.9քմ մակերեսով տարածքը մինչև 2020թ. հունիսի 30-ը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հուշարձանների և պատմական վայրերի պահպանության միջազգային խորհրդի Հայաստանի ազգային հանձնաժողով» /ԻԿՈՄՈՍ/Հայաստան/, «Պատմական հուշարձանների պահպանման հայկական դաշնություն» և «Վասպուրական» հայրենակցական» հասարակական
կազմակերպություններին: Նշվել է, որ տվյալ տարածքը ավագանու դեռևս 2014 թվականի համապատասխան որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով 3 տարի ժամկետով արդեն տրամադրվել էր նշված կազմակերպություններին:
 
Ավագանու այլ որոշումներով անհատույց օգտագործման իրավունքով տարածքներ են տրամադրվել նաև «Նորաստղ» հաշմանդամ երեխաների ծնողների ՀԿ-ին և հաշմանդամություն ունեցող անձանց շահերի պաշտպանությունն ապահովող «Լիարժեք կյանք» բարեգործական հասարակական կազմակերպությանը:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play