Օլիմպիական ստուգատեսի արդյունքները կեղծվում են աթլետիկայում


Օլիմպիական ստուգատեսի արդյունքները կեղծվում են աթլետիկայում

  • 26-04-2017 15:58:46   | Հայաստան  |  Սպորտ

«Նոյյան Տապանի» խմբագրությունը ստացել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված բաց նամակ, որում Աթլետիկայի Օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սաների եւ նրանց ծնողների անունից ահազանգ է հնչեցվում առ այն, որ Օլիմպիական ստուգատեսի արդյունքները կեղծվել են, կեղծիքի դեմ իրենց բողոքը հայտնած մարզիկները որակազրկվել են, նրանց սատար կանգնած մարզիչն էլ հեռացվել է աշխատանքից։

Նամակումմասնավորապես, ասվում է.

«Հարգարժան պ.-ն վարչապետ,

Հարկ ենք համարում տեղեկացնել, որ 2016 թվականի մայիսին Հայաստանի թեթև աթլետիկայի առաջնությունում 200 մ, 400 մ արգելավազքի և եռացատկում մրցավարական կազմի կողմից թույլ է տրվել 3 կոպիտ խախտում: Խախտումները կատարվել են Օլիմպիադայում Հայաստանի մարզիկների մասնակցության հետ կապված հարցումԱյսպես` մասնակիցներից մի քանիսը ցույց չտալով օլիմպիական վարկանիշի արդյունք, կեղծիքով ստացել են այդ վարկանիշը: Այդ ամենը կատարվել է Սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանի, ինչպես նաեւ Հայաստանի օլիմպիական կոմիտեի ներկայացուցիչների ներկայությամբ:

Կեղծիքը հայտնաբերած մարզիկները՝ չընդունելով մրցումների արդյունքները, հայտնելով իրենց բողոքը կատարվածի կապակցությամբ՝ բոյկոտել են Աթլետիկայի Ֆեդերացիայի գավաթի մրցումները, որի պատճառով Ֆեդերացիան առանց պարզաբանելու որոշում է կայացրել որակազրկել նրանցՆրանց թվում է եղել նաեւ  100 եւ 200 վազքատարածություններում 2015 թ.-ին  Հայաստանի Պատանիների չեմպիոնի կոչում, ապա՝ Հայաստանի չեմպիոնի կոչում վաստակած մարզիկը:

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը տեղյակ է երեխաների բողոքից, սակայն մինչ այժմ ոչ մի քայլ չի ձեռնարկվել պարզելու համար ցուցանիշների իրական կամ կեղծ լինելու հանգամանքը՝ մինչդեռ մրցումները նկարահանվում են եւ դժվար չէ հայտաբերել մրցավարների ոչ ճիշտ ցուցանիշների գրանցման փաստը:

Մարզիչներից մեկը փորձել է միջամտել՝ պարզաբանելու համար բոյկոտող մարզիկների արարքը, ինչը դուր չի եկել որոշ բարձրաստիճան պաշտոնյաների, ովքեր անըդհատ քարկոծել են նրան ու խոչընդոտել մարզիչի աշխատանքին։ Արդյունքում, Սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանի անմիջական ցուցումով` նրան ստիպողաբար ազատել են աշխատանքից՝ հիմնավորելով մասնագիտական կրթության բացակայությունը: Մինչդեռ 18 տարվա աշխատանքի ընթացքում նրա սաները հասել են  բավականին բարձր արդյունքների այս ասպարեզում, նա չորս անգամ անցել է վերաորակավորման դասընթացներ՝ ստանալով  համապատասխան վկայագրեր, որոնք թույլ են տալիս շարունակել մարզչական գործունեությունը:

Խնդիրը կայանում է նրանում, որ հ.2 մարզադպրոցը միացվել է հ.1 մարզադպրոցինեւ տվյալ մրցումներում խախտում կատարած մրցավարը նոր կազմավորված մարզադպրոցի տնօրենն է, իսկ մրցումներում հետ մղված 2  մարզիկները՝ հ.2 մարզադպրոցի սաներն են: Չի բացառվում, որ մրցավար-տնօրենի այսպիսի ոչ ազնիվ գործողությունների մասին տեղյակ են  ոլորտի պատասխանատուները եւ այս ամենն արվում է նրանց գիտությամբ

Այսպիսի ճգնաժամային վիճակից միակ ելքը կլինի.

-մրցավարական կազմի փոփոխությունը. ճիշտ կլինի, որպեսզի մրցավարները լինեն տարբեր մարզերից, տարբեր մարզադպրոցներից:

- որակազրկված փայլուն մազիկները վերականգնեն մրցումներում մասնակցելու իրենց իրավունքը,

- աշխատանքից հեռացված մարզիչ-մանկավարժը վերականգնի  աշխատելու իր իրավունքը:

 

Հարգանքներով՝

Աթլետիկայի Օլիմպիական մանկապատանեկան նախկին՝ թիվ 2 մարզադպրոցի, սաներ եւ նրաց ծնողները»։ 

 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ