Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Չեխիայի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ


Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Չեխիայի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ

  • 26-04-2017 16:42:39   | Չեխիա  |  Մամլո հաղորդագրություն

Հայաստանը ողջունում է Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի կողմից Հայոց ցեղասպանության և մարդկության դեմ գործած այլ հանցագործությունները ճանաչող և դատապարտող բանաձևի ընդունումը։
 
Չեխիայի պատգամավորների պալատի բանաձևը՝ երկրի նախագահ Միլոշ Զեմանի՝ Հայոց ցեղասպանությունը դատապարտող հայտարարությունների հետ միասին, հանդիսանում են Չեխիայի Հանրապետության արժեքավոր ներդրումը ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման վեհ գործում։
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play