Հորդանանի արքայադուստրը կմասնակցի Երևանում կայանալիք «Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին»


Հորդանանի արքայադուստրը կմասնակցի Երևանում կայանալիք «Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին»

  • 26-04-2017 17:35:15   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

 Երևանում ապրիլի 28-ին կայանալիք «Քաղցկեղը վերապրածների կոնգրեսին» մասնակցելու նպատակով, Երևանի պետական բժշկական համալսարանի հրավերով Հայաստան կժամանի Հորդանանի արքայադուստր Դինա Մայրեդը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Երևանի պետական բժշկական համալսարանից, կոնգրեսի ընթացքում նախատեսված է նաև Դինա Մայրեդի ելույթը: Արքայադուստրը վերջերս ընտրվել է Քաղցկեղի Վերահսկման Միջազգային Միության (Union of International Cancer Control) նախագահ, ինչպես նաև Հարվարդի համալսարանի «Զարգացող երկրներում քաղցկեղի վերահսկման և բուժման հասանելիության» աշխատանքային խմբի պատվավոր նախագահն է: Երևանում կայանալիք կոնգրեսը կազմակերպում են Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան: Կոնգրեսի ընթացքում նախատեսված են նաև քաղցկեղը վերապրած անձանց ելույթներ։

 

 

Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը