Քուվեյթցի գործարարը հետաքրքրված է ներդրումներ իրականացնելու շինարարության ոլորտում


Քուվեյթցի գործարարը հետաքրքրված է ներդրումներ իրականացնելու շինարարության ոլորտում

  • 26-04-2017 17:25:54   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ապրիլի 26-ին հանդիպել է քուվեյթցի ներդրող Չարլզ Հայդերի հետ։ Ներդրողը հետաքրքրված է Հայաստանում շինարարության, մասնավորապես, ճանապարհաշինության ոլորտով։ 
 
Նախարարը Չարլզ Հայդերի հետ քննարկել է Հյուսիս–Հարավ ճանապարհի կառուցման ոլորտում անհրաժեշտ ներդրումները, իրականացման հնարավոր տարբերակները և առաջարկել համագործակցության հեռանկարները քննարկել նաև ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի հետ։ 
Քուվեյթցի ներդրողն իր հետարքրքությունն է հայտնել նաև Հայաստանում էներգետիկայի ոլորտում նոր ծրագրերի առնչությամբ։ Ներդրողն իր աջակցությունն է հայտնել իր գործընկերներին Հայաստան հրավիրելու գործում՝ տարբեր ոլորտներում ներդրումներ կատարելու համար։
 Նախարար Կարայանը նշել է․ «Ձեզ առաջարկում եմ այցելել նախարարութան կողմից ստեղծված investmentprojects.am կայքը, որն անհրաժեշտ տեղեկատվության է պարունակում թե՛ Հայաստանի ներդրումային միջավայրի և թե՛ առկա ներդրումային ծրագրերի վերաբերյալ։ Մենք պատրաստ ենք ցանկացած ծրագիր մանրամասն քննարկել Ձեր և ձեր գործընկերների հետ»։ 
Չարլզ Հայդենն էլ իր հերթին նշել է, որ շնորհակալ է արդյունավետ քննարկման համար և հավելել․ «Ուրախ եմ տեսնել Ձեր կառավարության քաղաքականությունը ներդրումների ոլորտում։ Ակնհայտ են ներդրումային միջավայրի դրական փոփոխությունները։ Հայաստանն իսկապես օտարերկրյա ներդրումների ներգրավման մեծ ներուժ ունի»։ 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն