Առողջապահության նախարարության օրակարգում ստոմատոլոգիական ծառայության արդիականացումն է


Առողջապահության նախարարության օրակարգում ստոմատոլոգիական ծառայության արդիականացումն է

  • 26-04-2017 17:49:52   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ առողջապահության նախարարությունը  նախաձեռնել է պետական պատվերի շրջանակներում մատուցվող ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման մոտեցումների, ֆինանսավորման սկզբունքների վերանայմանը, ինչպես նաև ծառայության արդիականացմանն ուղղված մեխանիզմների մշակման գործընթաց։
 
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը` նախարարությունն ակնկալում է ինչպես  մասնագիտական ասոցիացիաների, գլխավոր և առաջատար մասնագետների, այնպես էլ այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների առաջարկները, որոնք կարող են ներկայացվել info@moh.am էլեկտրոնային հասցեով մինչև մայիսի 2-ը։
 
Այդ առաջարկներն ամփոփելուն պես ՀՀ առողջապահության նախարարությունը կստեղծի ստոմատոլոգիական ծառայության արդիականացմանն ուղղված մեխանիզմները մշակող աշխատանքային խումբ։  
Նոյյան տապան  -   Հասարակություն