Աֆղանստանի հյուսիսում ԻՊ-ի և «Թալիբանի» միջև տեղի ունեցած մարտերի արդյունքում 91 զինյալ է զոհվել


Աֆղանստանի հյուսիսում ԻՊ-ի և «Թալիբանի» միջև տեղի ունեցած մարտերի արդյունքում 91 զինյալ է զոհվել

  • 26-04-2017 18:28:09   | Աֆղանստան  |  Հասարակություն

 
Աֆղանստանի հյուսիսում գտնվող Ջաուզջան նահանգում «Թալիբան» շարժման և «Իլսամական պետություն» ահաբեկչական խմբավորման միջև տեղի ունեցած մարտերի արդյունքում զոհվել է առնվազն 91 զինյալ: Interfax-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդում է The Associated Press-ը: 
Աղբյուրի տեղեկացմամբ` թալիբների կողմից զոհերի թիվը կազմում է 76 մարդ, իսկ ԻՊ-ի կողմից` 15 մարդ: Այդուհանդերձ, ԻՊ ահաբեկիչներին հաջողվում է թալիբներից վերցնել երկու շրջաններ և վերահսկողություն սահմանել դրանց վրա: 
Տեղի ոստիկանության տվյալներով` մարտերի ընթացքում խաղաղ բնակիչներ չեն տուժել, քանի որ դրանք ընթացել են Աֆղանստանի հեռավոր և մեկուսացված շրջաններում: 
AP-ը հիշեցնում է, որ Աֆղանստանում տեղի ուժերի մեծ մասը կազմում են «Թալիբանի» նախկին զինյալները: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն