Հալեպից դուրս են բերվել 30 հազար զինյալներ իրենց ընտանիքների հետ


Հալեպից դուրս են բերվել 30 հազար զինյալներ իրենց ընտանիքների հետ

  • 26-04-2017 19:05:06   | Սիրիա  |  Հասարակություն

 
Հալեպի ազատագրման ուղղությամբ տարվող գործողությունների ընթացքում Իդլիբ նահանգից դուրս են բերվել 30 հազար անհաշտ զինյալների` իրենց ընտանիքների հետ միասին: Interfax-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Ռուսաստանի Գլխավոր շտաբի օպերատիվ կառավարման ղեկավար Սերգեյ Ռուդսկոյը: 
«Այս մասշտաբներով յուրահատուկ և դժվար մարդասիրական գործողությունների արդյունքում Իդլիբից դուրս են բերվել 28 հազար զինյալներ, որոնցից 528-ն անհաշտ զինյալներ են, ինչպես նաև նրանք, ովքեր ցանկություն են հայտնել լքել Հալեպը»,- ասել է նա: 
Ս. Ռուդսկոյը նաև հայտարարել է, որ Հալեպի արևելյան շրջաններից, որոնք գտնվել են զինյալների վերահսկողության տակ, տարհանվել են 108 հազարից ավելի խաղաղ բնակիչներ, այդ թվում 47 հազար երեխաներ: Ինքնակամ զենքը վայր են դրել գրեթե 6,5 հազար զինյալ: 
Գեներալի խոսքերով` քաղաքն այժմ արագ տեմպերով վերադառնում է խաղաղ կյանքի բնականոն հունին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն