Մյասնիկյան պողոտայում երթեւեկությունը կաթվածահար է եղել


Մյասնիկյան պողոտայում երթեւեկությունը կաթվածահար է եղել

  • 27-04-2017 11:25:03   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Չնայած Երեւանի քաղաքապետարանի հորդորին եւ ներողամտություն հայցելուն, այսօր Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի ուղետարից Մյասնիկյան պողոտան միակողմանի փակ լինելու հետեւանքով հսկայական խցանում է առաջացել Նոր Նորք, Քանաքեռ Զեյթուն եւ Ավան վարչական շրջանները միմյանց կապող Մյասնիկյան, Աճառյան,  Գայի պողոտա եւ Ռուբինյանց փողոցի հատման մասում: Քաղաքացիները սոցիալական ցանցերում դժգոհում են, որ մայրաքաղաքի այդ հատվածն արդեն երկու օր է գրեթե անանցանելի եւ անհարմարություն է պատճառվում Երեւանի բնակիչներին:
 
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը երեկ հաղորդագրություն էր տարածել, որ ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, ապրիլի 26-ին` ժամը 21-00-ից մինչեւ ապրիլի 27-ի 07:00-ն, Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչեւ Հերացի փողոցն իջնող հատվածում երթեւեկը միակողմանի փակ կլինի:
 
«Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները: Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված էր քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ:
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը