Վազգեն Մանուկյանն ընդունել է «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպության ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասին


Վազգեն Մանուկյանն ընդունել է «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպության ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասին

  • 27-04-2017 12:06:25   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանն ընդունել է Ֆրանսիայի «Մեծ Արևելք» մասոնական կազմակերպության ղեկավար, Մեծ վարպետ Քրիստոֆ Աբբասին:
 
Հանդիպման ընթացքում շոշափվել են Հայոց Ցեղասպանության խնդիրը, ժամանակակից աշխարհում տեղի ունեցող գործընթացները, ազատության, հավասարության, արդարության հարցերը, նեոլիբերալիզմի հետևանքով հասարակություններում առաջացող սոցիալական բևեռացումը և այլն:
 
Քրիստոֆ Աբբասը նշել է, որ հիացած է հայ ժողովրդի արդարության ձգտումով` հատկապես Հայոց Ցեղաասպանության միջազգային ճանաչման և Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հետ կապված: 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play