Վարչապետը հանձնարարականներ տվեց Աշխատանքային օրենսգրքի արմատական բարեփոխման վերաբերյալ


Վարչապետը հանձնարարականներ տվեց Աշխատանքային օրենսգրքի արմատական բարեփոխման վերաբերյալ

  • 27-04-2017 12:24:50   | Հայաստան  |  Հասարակություն

 
ՀՀ Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից տրված երկրորդը հանձնարարականը վերաբերում էր աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրության արմատական բարեփոխմանը: 
Ըստ նրա՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ինչպես նաև օրենսդրությամբ կարգավորող Ազգային կենտրոնը ներկայացրել են աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկություններ, որոնք կոչված են թեթևացնել վարչական բեռը գործատուների համար: 
«Այդ նախագծերի քննարկումները ցույց տվեցին, որ թեև իրենք պարունակում են խիստ անհրաժեշտ կարգավորումներ, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է և աշխատանքային օրենսգիրքն արմատական վերանայման կարիք ունի»,- ասաց Կ. Կարապետյանը:
Հաշվի առնելով վերոնշյալը նա Աշխատանքի և սոցիալական հարցերի ու Արդարադատության նախարարներին հանձնարարեց ստեղծել համատեղ  աշխտանքային խումբ և երկամսյա ժամկետում կառավարության աշխատակազմ ներկայացնել աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխությունների նախագիծ կամ նոր օրսնգիրք, որը համահունչ կլինի կառավարության կողմից որդեգրած ծրագրին և ժամանակակից եվրոպական մոտեցումներին: 
Այնուհետև, գործադիրի ղեկավարը հորդորեց արագացնել արդեն իսկ մշակված օրենսդրական նախագծերի ընդունումը, որպեսզի այս 9-ամսյա ժամանակահատվածում հնարավոր լինի արձանագրել շոշափելի առաջընթաց նշված ուղղությամբ: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան»
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն