Այսօր հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 21 տարեկան


Այսօր հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է. նա կդառնար 21 տարեկան

  • 27-04-2017 13:02:12   | Հայաստան  |  Հասարակություն

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված Քյարամ Սլոյանն այսօր կդառնար 21 տարեկան:
 
Քյարամ Սլոյանը կռվել է Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանը առաջինը դիմադրողներից էր: Հակառակորդի երկրորդ դիվերսիոն հարձակման ժամանակ Արմենակ Ուրֆանյանը հրամայել էր անձնակազմին ետ քաշվել, իսկ ինքը մնացել էր մարտական հենակետում՝ ապահովելու զինվորների ապահով նահանջը: Հրամանին չէր ենթարկվել միայն մեկը՝ շարքային Քյարամ Սլոյանը: Իր գնդացրով տապալել է թշնամու բազմաթիվ գրոհայինների: Հետմահու պարգևատրվել է Հայաստանի Հանրապետության Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով: 
 
Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 թվականի ապրիլի 27-ին ՀՀ Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում՝ եզդիների ընտանիքում։ 2014 թվականին Քյարամ Սլոյանը առաջին զորակոչով ներկայացել է Աշտարակի զինկոմիսարիատ եւ անցել ծառայության Արցախի Հանրապետությունում:
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն