Ucom-ն առաջարկում է անվճար օգտվել շարժական հեռուստատեսությունից և դիտել 55 հեռուստաալիք 2 օրվա Catch Up-ի հնարավորությամբ


Ucom-ն առաջարկում է անվճար օգտվել շարժական հեռուստատեսությունից և դիտել 55 հեռուստաալիք 2 օրվա Catch Up-ի հնարավորությամբ

  • 27-04-2017 12:57:25   | Հայաստան  |  Կազմակերպություններ

Այս գարնանը Ucom ընկերությունը հանդես է գալիս ամենասպասված առաջարկով: Ucom Ունիվերսալ սակագնային պլանների բոլոր այն բաժանորդներն, ովքեր կակտիվացնեն MediaRoom հավելվածը մինչև հունիսի 30-ը, կկարողանան չորս ամիս շարունակ բոլորովին անվճար դիտել սպասված ֆուտբոլային հանդիպումները, հաղորդումները և սերիալներն անգամ տանից դուրս: Եվ ամենակարևորը՝ հեռուստացույց նայելիս ինտերնետ ներառումներից ոչ մի մեգաբայթ չի սպառվի, իսկ ներառումներն սպառելուց հետո օգտագործված մեգաբայթերի համար գանձում չի կատարվի: 
 
Հարկավոր է պարզապես բեռնել հավելվածը, կարճ հաղորդագրությամբ ուղարկել «TV» բառը 145 կարճ համարին, ստանալ ակտիվացման կոդ, մուտքագրել այն հավելվածի համապատասխան դաշտում և վերջ: 
 
«Դեռևս անցյալ տարվա ընթացքում մեկնարկելով MediaRoom շարժական հեռուստատեսության հավելվածը մենք գիտակցում էինք դինամիկ կյանքով ապրող մեր բաժանորդների բոլոր պահանջները: Եվ ընդամենը մի քանի ամիս անց կարող ենք վստահությամբ փաստել, որ շարժական հեռուստատեսությունն ավելի մատչելի ու ավելի հասանելի, քան հիմա, դեռ չի եղել», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը: 
 
Առաջարկի շրջանակներում Ունիվերսալ սակագնային պլանների բաժանորդներին հասանելի կլինեն 55 բազմաժանր հեռուստաալիքներ՝ 2 օրվա Catch Up-ի հնարավորությամբ:
 
Նոյյան տապան  -   Կազմակերպություններ