Ի նպաստ բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացման


Ի նպաստ բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացման

  • 27-04-2017 13:10:46   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ ԿԱ քաղաքինության պետական կոմիտեի կողմից մշակվել և ՀՀ կառավարության աշխատակազմ է ներկայացվել առաջարկություններ բազմաբնակարան շենքերի կառավարման արդյունավետության բարձրացման, ինչպես նաև սեփականատեր-համայնք-պետություն (հնարավորության դեպքում՝ նաև ներդրող) համագործակցության շրջանակներում դրանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի վերանորոգման և անվտանգ շահագործման վերաբերյալ:
 
Առաջարկություններում մասնավորապես ներառվել են հետևյալ կետերը.
 
Բազմաբնակարան շենքի մասնագիտացված կառավարչի ինստիտուտի ներդրում, 
շենքի կառավարման գործընթացում սեփականատերերի ձևավորված վարքագծի բարելավում, 
շենքերի և դրանց բնութագրող տվյալների միասնական համակարգչային տեղեկատվական համակարգի (ռեեստր) ստեղծում, որի արդյունքում  պետք է իրականացվի բազմաբնակարան շենքերի անձնագրավորում:
 
Առաջարկվել է նաև.
 
բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի վերակառուցման, վերանորոգմանն ուղղված աջակցության համակարգված մեխանիզմների ներդրում, 
շենքերի էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացում, 
շենքերի կառավարման, պահպանման և շահագործմանն ուղղվող ֆինանսական հոսքերի գործուն համակարգի ներդրում, 
շենքերի կառավարման, պահպանման և շահագործմանն հարցերում մասնակից բոլոր կողմերի (այդ թվում՝ պետության և համայնքի) դերերի բաշխում, իրավունքների և պարտավորությունների հստակեցում:
 
Հարկ է նշել, որ ներկայացված առաջարկությունների մի մասը ներառված են ՀՀ կառավարության քննարկմանը ներկայացված՝ Բազմաբնակարան շենքի կառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծում:   
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն