Խաղահրապարա՞կ, թե սալիկապատ տարածք.Անահիտ Բախշյան


Խաղահրապարա՞կ, թե սալիկապատ տարածք.Անահիտ Բախշյան

  • 27-04-2017 13:14:15   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Նոր Նորքի 9-րդ զանգվածում հարևան բակերում կան երկու խաղահրապարակներ, մեկը՝  կանաչ գորգածածկույթով, իսկ մյուսի՝ ամբողջովին սալիկապատումն ընթացքի մեջ է: Հարց է ծագում. մի՞թե երեխաներին խաղալու համար սալիկապատ տարածքն  ավելի  նպատակահարմար է:
 
2014թ. Երևանի ավագանու N154-Ն որոշման՝ «Երևան համայնքում տեղական ինքնակառավարմանը բնակիչների մասնակցության կարգի» համաձայն՝ առանց բնակիչներին իրազեկելու ու լսումների անցկացման  նման գործ նախաձեռնելու իրավունք չկա: Հետաքրքիր է՝ արդյոք այդ տարածքի բարեկարգման նախագիծը, համաձայն տեղադրված վահանակի, քննարկվել է բնակիչների հետ, և  նրանք տվել են իրենց համաձայնությունը: Կա՞  այդ համաձայնությունը հավաստող փաստաթուղթ:
 
Երեկ նամակով այս հարցերի վրա հրավիրեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուշադրությունը՝ խնդրելով տրամադրել կապալառու «Սպառշինարդ» ՍՊԸ-ի հետ կնքված  N ԵՔ-ԲԸԱՇՁԲ 17-23/1 պայմանագրի պատճենը: 
 
Անահիտ Բախշյան
«Բարև Երևան» խմբակցության անդամ
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն