ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Իրինա Գասպարյանը ենթարկվում է հետապնդումների


ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Իրինա Գասպարյանը ենթարկվում է հետապնդումների

  • 27-04-2017 14:41:48   | Հայաստան  |  Քաղաքական

ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու  Իրինա Գասպարյանը ենթարկվում է հետապնդումների
 
Ապրիլի 21-ին տեղի է ունեցել Հայաստանի ասորական կազմակերպությունների «ԽԱՅԱԴԹԱ»
ֆեդերացիայի նախագահ, ՀՀ Նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային–մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի անդամ,
ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Իրինա Գասպարյանի մամլո ասուլիսը, որի ընթացքում նրա կողմից բարձրացվել էր Հայաստանի 4 ազգային փոքրամասնությունների համար ՀՀ ԱԺ քվոտայով ընտրության մեխանիզմի բացակայության հարցը։    
 
Ինչպես «Նոյյան Տապան»-ին տեղեկացրել է Ի․Գասպարյանը, մամլո ասուլիսից անմիջապես հետո նրա հասցեին սկսեց հնչել վիրավորանք եւ սոցցանցերում հայտնվերցին նրան վարկաբեկող հրապարակումներ։ Ի․Գասպարյանը որոշել է դիմել ՀՀ Նախագահ Ս․Սարգսյանին բաց նամակով, որի տեքստը նա տրամադրել է նաեւ «Նոյյան Տապան»-ին։ Նամակում, մասնավորապես, ասված է․ 
 
«Հարգարժան պարոն Նախագահ
 
Հաշվի առնելով այն, որ Հաբ-Նիսանի կապակցությամբ ապրիլի 1-ին Ձեր կողմից ասորական համայնքին ուղղված շնորհավորական ուղերձում ասվում էր, որ «Հայաստանի իշխանություններն առանձնահատուկ ուշադրությամբ եւ հոգատարությամբ են վերաբերվում հայաստանաբնակ բոլոր ազգային համայնքների, մասնավորապես՝ ասորական համայնքի խնդիրներին եւ կարիքներին» եւ որ իշխանությունների «այս ուղեգիծը շարունակվելու եւ զարգանալու է այսուհետ եւս», հարկ եմ համարում Ձեր ուշադրությունը հրավիրել Հայաստանում ասորական համայնքի հետ կապված ներկայումս ձեւավորված իրավիճակին։ 
Մամուլի ասուլիսի ընթացքում իմ կողմից բարձրացվել էր Հայաստանի չորս ազգային փոքրամասնությունների՝ ՀՀ ԱԺ քվոտայով ընտրության մեխանիզմի բացակայության հարցը։ Ներկա դրությամբ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ԱԺ անդամ կարող է դառնալ ասորի Արսեն Միխայլովը, ում կողմից իմ հանդեպ ասուլիսից հետո սկսվեց բացարձակ հետապնդում։    
Իմ կողմից Հայաստանում ասորական ժողովրդի ազատ ընտրելու իրավունքի մասին հարցը բարձրաձայնելուց հետո իմ հասցեին սկսեց ուղղվել վիրավորանք, իսկ սոցցանցերում հայտնվեցին ինձ զրպարտող հրապարակումներ։ 


Հարկ եմ համարում ներկայացնել նման հրապարակումների սքրին-շոթերը։ 
Ես զարմանքով տեղեկացա, որ ինձ վրա բացված է «անձնական գործ», ավելին, որ այդ «գործի» մեջ նշված է, որ ես հանդիսանում եմ «ադրբեջանական լրտես»։ Ենթադրում եմ, որ այս ամենից հետո ես որպես ազգային փոքրամասնության ներկայարուցիչ կսկսեմ ենթարկվել քաղաքական հետապնդումների։ 
Կարծում եմ, որ ոչ մի անձ իրավունք չունի վիրավորական և զրպարտիչ արտահայտություններ իրեն թույլ տալ, պետական մարմինների անունից և նույնիսկ Ձեր և երկրի ղեկավարի անունը վարկաբեկող հրապարակումներ կատարել, հատկապես այնպես, ինչհես դա արվում է ՀՀԿ պատգամավորի թեկնածու Արսեն Միխայլովի ընտանիքի անդամների և ընկերների կողմից։
 Որպես օրինակ, Լուիզա Միխայլովան՝ Արսեն Միխայլովի դուստրը, բարձրաձայնում է և հրապարակում է, որ «իմ անձնական գործում» նշված է, որ ես «ադրբեջանական լրտես եմ».
Այդ քայլով առաջին հերթին նա ասում է, որ Դուք, հարգարժան պարոն ՀՀ նախագահ, 2010 թվականին պարգևատրել եք «․․․երկարամյա, արդյունավետ աշխատանքի և միջհամայնքային համագործակցությանը նպաստելու համար «Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» Ֆեդերացիայի» նախագահ Իրինա Կոնստանտինի Գասպարյանին», իսկ Ձեր օգնական պ․-ն Աբելյանը, իր հերթին, որպես պատգամավորի թեկնածու ՀՀԿ կողմից, ընդգրկել է «ադերբեջանի լրտեսին»։
 
Հետևաբար, նմանատիպ զրպարտումների վերաբերյալ իմ կողմից պատասխանի բացակայությունը կհանգեցնի է՛լ ավելի անզուսպ զրպարտումների, սպառնալիքների և կեղտոտ վիրավորանքների Արսեն Միխայլովի և նրա շրջապատի կողմից: Այսօր արդեն կարող եք կարդալ Նիկոլայ Ինվինյաևի կողմից, որը բնակվում է Դոնի Ռոսստովում, սոց. ցանցում գրված անպարկեշտ հաղորդագրությունը:
 
Ուստի, խնդրում եմ անուշադրության չմատնել տվյալ կոչը և սթափեցնել ՀՀԿ կողմից ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Արսեն Միխայլովին, ով բաց և ազնիվ երկխոսության փոխարեն ընտրել է ապօրինի մեթոդներով պայքարի մարտավարությունը:
 
ՀՀ քաղաքացի 
Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիայի նախագահ
ՀՀ Նախագահի աշխատակազմին կից ՀՀ ազգային փոքրամասնությունների ազգային–մշակութային կազմակերպությունների գործունեությունը համակարգող խորհրդի անդամ
ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու՝  Իրինա Գասպարյան»
 
ՀՀ ԱԺ պատգամավորի թեկնածու Իրինա Գասպարյանի ասուլիսը  կարող եք տեսնել այստեղ

 
Նոյյան տապան  -   Քաղաքական