ՀՀ Մշակույթի նախարարը բավարար է գնահատում քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունությունը (տեսանյութ)
27-04-2017 14:48:27 | Հայաստան | Հասարակություն
ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը բավարար է գնահատում քաղաքապետ Տարոն Մարգարյանի գործունությունը: Այս մասին նա նշեց ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում:
Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե չի պատրաստվում արդյոք ինքը հորդորել քաղաքապետին չոչնչացնել պատմամշակութային արժեքները Երևանում, Ա. Ամիրյանն ընդգծեց. «Ես չեմ կարծում, որ քաղաքապետը ոչնչացնում է որևէ մշակութային արժեք. Տարոն Մարգարյանը շատ լավ իրականացնում է իր պարտավորությունները և որևէ հորդորման կարիք չկա»: