Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած միակողմանի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի


Մյասնիկյան պողոտայից Հերացի փողոց ընկած միակողմանի ճանապարհահատվածը ժամանակավորապես փակ կլինի

  • 27-04-2017 15:35:44   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են,  որ ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված` ապրիլի 27-ին ժամը 22-00-ից մինչև ապրիլի 28-ի 07:00-ն, ինչպես նաև ապրիլի 28–ի ժամը 22:00–ից մինչև ապրիլի 29-ի 07:00-ն Մյասնիկյան պողոտայի (Ավան վարչական շրջանի ուղետարից) մինչև Հերացի փողոցն իջնող հատվածում երթևեկը միակողմանի փակ կլինի:
 
Որպես այլընտրանք առաջարկվում են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ռուբինյանց փողոցից դեպի քաղաքի կենտրոն տանող ճանապարհները:  Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում ենք ձեր ներողամտությունը:
 
Հիշեցնենք, որ չնայած Երեւանի քաղաքապետարանի հորդորին եւ ներողամտություն հայցելուն, այսօր Երեւան քաղաքի Ավան վարչական շրջանի ուղետարից Մյասնիկյան պողոտան միակողմանի փակ լինելու հետեւանքով հսկայական խցանում է առաջացել Նոր Նորք, Քանաքեռ Զեյթուն եւ Ավան վարչական շրջանները միմյանց կապող Մյասնիկյան, Աճառյան,  Գայի պողոտա եւ Ռուբինյանց փողոցի հատման մասում: Քաղաքացիները սոցիալական ցանցերում դժգոհում են, որ մայրաքաղաքի այդ հատվածն արդեն երկու օր է գրեթե անանցանելի եւ անհարմարություն է պատճառվում Երեւանի բնակիչներին:
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն