12-րդ դասարանցիների ծնողներից պարտադրված գումարներ հավաքագրելու դեպքի ուսումնասիրության արդյունքներն հայտնի են


12-րդ դասարանցիների ծնողներից պարտադրված գումարներ հավաքագրելու դեպքի ուսումնասիրության արդյունքներն հայտնի են

  • 27-04-2017 15:56:03   | Հայաստան  |  Հասարակություն

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի հանձնարարությամբ՝ Կրթության պետական տեսչությունը 2017թ. ապրիլի 12-13-ը Երևանի ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան թիվ 3 հենակետային ավագ դպրոցում իրականացրել է ուսումնասիրություն՝ «Հրապարակ» օրաթերթի 10.04.2017թ. «Բաց նամակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին» հոդվածում ներկայացված խնդիրների իսկությունը պարզելու նպատակով։
 
Ուսումնասիրությանը մասնակցել են դպրոցի տնօրենը, ուսումնական և մասնագիտական աջակցությունների գծով փոխտնօրենները, 12-րդ դասարանների դասղեկները, ծնողական խորհուրդների նախագահներ և ծնողներ։  Կատարված ուսումնասիրության ընթացքում լրատվամիջոցում ներկայացված փաստերը  հիմնավորվել են, մասնավորապես՝ դպրոցի 12-րդ դասարանում սովորող 
աշակերտների ծնողներին պարտադրվել է հավաքել գումարներ, որն էլ հարուցել է նրանց դժգոհությունը: Պարզվել է նաև, որ ծնողներից հիշյալ գումարները դեռևս չեն հավաքվել:
 
Հիմք ընդունելով Կրթության պետական տեսչության ուսումնասիրության արդյունքները՝ Երևանի ՃՇՀԱՀ ռեկտոր Գ. Գալստյանի հրամաններով դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Գայանե Պողոսյանն ազատվել է աշխատանքից, իսկ դպրոցի տնօրեն Աննա Մարուխյանի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ՝ «Խիստ նկատողություն»:
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն