Ժողովրդավարության անկումը Հայաստանում (անիմացիոն տեսանյութ)
27-04-2017 16:00:47 | Հայաստան | Քաղաքական
2017 թվականի սկզբում միջազգային հեղինակավոր «Էկոնոմիստ Ինթելիջենս Յունիթ» և Ֆրիդոմ Հաուս (Freedom House) կենտրոնները ժողովրդավարության ու ազատությունների մակարդակի իրենց ցանկերում վատթարացրեցին Հայաստանի դիրքը:
Հայաստանը դասվեց ավտորիտար երկրների խմբին՝ ցանկերում հայտնվելով Նիգերիայի, Մավրիտանիայի, Քուվեյթի, Հոնդուրասի, Տանզանիայի և Նիկարագուայի կողքին:
Տեսանյութում քննարկված են Հայաստանում ժողովրդավարության մակարդակի անկման պատճառները: