Մեծ Բրիտանիայում տարեց ամուսինները մահացել են նույն պահին` ձեռք ձեռքի տված
27-04-2017 17:02:13 | Մեծ Բրիտանիա | Հասարակություն
Տարեց ամուսինները հիվանդանոցում մահացել են նույն օրն այն պահին, երբ բժշկական անձնակազմը մոտեցրել է նրանց մահճակալները, որպեսզի ամուսինները կարողանան ձեռք ձեռքի տալ: gazeta-ի փոխանցմամբ` դեպքը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում:
Տեղեկացվում է, որ տարեց ամուսինները գտնվել են հիվանդանոցի տարբեր հիվանդասենյակներում, սակայն բժիշկները որոշել են նրանց նույն սենյակում տեղավորել, որպեսզի կյանքի վերջին րոպեները նրանք կարողանան միասին անցկացնել:
97-ամյա Ջոյս Դոդդը և 96-ամյա Ֆրենկ Դոդդը, ովքեր միասին ապրել են 77 տարի, մահացել են Դարտֆորդի հիվանդանոցում իրենց ամուսնության հերթական տարելիցի հաջորդ օրը:
Նշվում է, որ նրանք ծանոթացել են դեռ անչափահաս տարիքում և ամուսնացել ծանոթությունից հինգ տարի անց:
Ամուսնական զույգն ունեցել է 5 երեխա, 12 թոռ, 10 ծոռ և 2 կոռ: