Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է Ալեքսանդր Բաղրամյանի անհատական ցուցահանդեսը


Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում բացվել է Ալեքսանդր Բաղրամյանի անհատական ցուցահանդեսը

  • 27-04-2017 18:02:19   | Հայաստան  |  Մշակույթ

 
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել վաստակաշատ նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանի` Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում կազմակերպված «Երևանցի» խորագրով անհատական ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը:  Ցուցահանդեսի բացումը համընկել է հեղինակի 69-ամյակի հետ: Ցուցադրությանը ներկայացվել է 72 դիմանկար: Աշխատանքներում մայրաքաղաքի կյանքում իրենց ուրույն դերն ու նշանակությունն ունեցած մշակութային հայտնի գործիչներ են, գրողներ, գիտնականներ, նաև քաղաքական դեմքեր:
 
Շնորհավորելով ծննդյան տարեդարձի և ցուցահանդեսի բացման առթիվ` Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանն իր խոսքում առանձնահատուկ ընդգծել է Ալեքսանդր Բաղրամյանի ավանդն ու ներդրումը հայկական և համաշխարհային մշակութային ժառանգության գանձարանում: 
Ալեքսանդր Բաղրամյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ցուցահանդեսի կազմակերպման նախաձեռնությունն ստանձնելու և իրականացնելու համար՝ ընդգծելով, որ անկախության տարիներից ի վեր այն իր առաջին անհատական ցուցահանդեսն է, որտեղ ներկայացված է այդ քանակի ստեղծագործություն:
Սերունդների գեղագիտական դաստիարակության գործում և հայ կերպարվեստում ներդրած նշանակալի ավանդի համար քաղաքապետ Տարոն Մարգարյանը նկարիչ Ալեքսանդր Բաղրամյանին պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: 
Նշենք, որ «Երևանցի» խորագրով ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 2-ը:
 
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play