Տեղի է ունեցել կայուն զարգացման նպատակների համակարգման միջգերատեսչական «էկոլգիական» հանձնաժողովի աշխատանքային խմբի առաջին նիստը


Տեղի է ունեցել կայուն զարգացման նպատակների համակարգման միջգերատեսչական «էկոլգիական» հանձնաժողովի աշխատանքային խմբի առաջին նիստը

  • 27-04-2017 18:07:47   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի «Զարգացման նպատակներ» համաշխարհային գործընթացի հայաստանյան աշխատանքների իրականացման շրջանակներում ձևավորված` Կայուն Զարգացման Նպատակների համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի «Էկոլոգիական» աշխատանքային խմբի առաջին  նիստը:
 
 Բացման խոսքով հանդես է եկել աշխատանքային խմբի համանախագահ ՀՀ բնապահպանության նախարարի  տեղակալ  Խ. Հակոբյանը: Նախարարի տեղակալը ողջունելով ներկաներին` ներկայացրել է <<Կայուն զարգացման նպատակների>> համակարգման կարևորությունը, դրանց իրականացման հնարավորությունները և հեռանկարները:
Աշխատաժողովին մասնակցել են նաև աշխատանքային խմբի համանախագահ «Հանուն մարդկային կայուն զարգացման» ասոցիացիայի նախագահ Կ. Դանիելյանը, Կայուն զարգացման հանձնախմբի անդամները, շահագրգիռ գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Աշխատանքային խմբի և հրավիրվածների միջև  ծավալվել է շահագրգիռ քննարկում Նպատակների կետերի,  հիմնահարցերի, դրանց լուծման առաջարկների վերաբերյալ:
«Էկոլոգիական» աշխատանքային  խմբին վերաբերող «Կայուն զարգացման նպատակներն են. 
 
-Ապահովել հասանելիություն և կայուն ձևով կառավարել ջուրն ու սանիտարական պայմանները բոլորի համար,
-Ձեռնարկել անհապաղ գործողություններ` պայքարելու կլիմայի փոփոխության և դրա ազդեցությունների դեմ,
-Ապահովել օվկիանոսների, ծովերի և ջրային պաշարների պահպանությունը և կայուն օգտագործումը` հանուն կայուն զարգացման,
-Պահպանել, վերականգնել և խթանել ցամաքային էկոհամակարգերի կայուն օգտագործումը, ապահովել անտառների կայուն կառավարումը, պայքարել անապատացման դեմ, դադարեցնել և շրջադարձել հողերի  վատթարացումը, կասեցնել կենսաբազմազանության կորուստը,
-Ուժեղացնել կայուն զարգացման իրագործման միջոցները և ակտիվացնել գլոբալ գործընկերությունը հանուն այս նպատակի:
Քննարկման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 10-օրյա ժամկետում ներկայացնել կարծիքներ և առաջարկություններ, որոնք հաշվի կառնվեն ծրագրի իրականացման ժամանակ: Խ.Հակոբյանն առաջարկել է ծրագրի աշխատանքներում ներգրավել նաև մասնավոր սեկտորին, հասարակական այն կազմակերպություններին և գերատեսչություններին, որոնք ըստ իրենց  Կայուն Զարգացման Նպատակների (ԿԶՆ)` ունեն առնչվող խնդիրներ: 
Հանդիպման ավարտին որոշվել է մեկ ամիս հետո հանդիպել աշխատանքային խմբի համալրված կազմով` նոր առաջարկությունների,  հետագա քայլերի, Կայուն զարգացման նպատակների  ցուցանիշների ճշգրտված փաթեթով: 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն