Կլուծվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 100 ընտանիքի բնակարանային խնդիրը


Կլուծվի երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ևս 100 ընտանիքի բնակարանային խնդիրը

  • 27-04-2017 18:19:57   | Հայաստան  |  Հասարակություն

Գործադիրը հաստատել է ՀՀ 2017թ. պետբյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության միջոցառումները: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի բնակավայրերում պետական աջակցությամբ իրականացվող բնակապահովման ծրագրի  շրջանակում 2008-2016թթ. ընթացքում շահառու է ճանաչվել 5381 ընտանիք, որից  լուծվել է 4728 ընտանիքի բնակարանային խնդիրը՝ մոտ 64 մլրդ ՀՀ դրամի հաշվին: Դեռևս լուծում է պահանջում ծրագրի շահառու 653 ընտանիքի բնակարանային խնդիրը: Որոշմամբ առաջարկվում է ՀՀ 2017թ. պետբյուջեով նախատեսված 560.0 մլն ՀՀ դրամ միջոցներով  լուծել ծրագրի շահառու ճանաչված մոտ 100 ընտանիքի բնակարանային խնդիր: 
 
Ջերմուկ համայնքի բազմաբնակարան շենքերի տանիքների և մուտքերի վերանորոգման, փողոցների ջրահեռացման ցանցի վերականգման և ասֆալտապատման, բակերի բարեկարգման, խաղահրապարակների կառուցման ու վերակառուցման, ինչպես նաև համայնքի զբոսայգու բարեկարգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման նպատակով  կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ Վայոց ձորի մարզպետարանին: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play