Քննարկվել են կառուցապատման ոլորտի խնդիրների լուծմանն առնչվող հարցեր


Քննարկվել են կառուցապատման ոլորտի խնդիրների լուծմանն առնչվող հարցեր

  • 27-04-2017 19:07:45   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեում կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հերթական հանդիպմանը քննարկել է կառուցապատման գործընթացների խթանմանը վերաբերող հարցեր:
 
Մասնավորապես, զեկուցվել են վերջին հանդիպման ժամանակ ոլորտի ընկերությունների ներկայացուցիչների բարձրացրած տարբեր խնդիրների լուծման ուղղությամբ կատարված քայլերը՝ կառուցապատում-հարկային վարչարարություն, ծրագրերի իրականացում-իրացում շղթայի համատեքստում: Դրանք վերաբերել են կառուցապատողի կողմից ենթակառուցվածքների` ջրամատակարարման, գազիֆիկացման,  էլեկտրամատակարարման ապահովմանը, երկրատեղեկատվական համակարգի ներդրմանը, հարկային վարչարարության մեխանիզմների պարզեցմանը և այլն: Ենթակառուցվածքային խնդիրների հետ կապված զեկուցվել է, որ այդ առնչությամբ կառավարությունը քննարկումներ է ունեցել ծառայություններ մատուցող կազմակերպությունների հետ և պատրաստ է վերջիններիս ու կառուցապատողների հետ համատեղ լուծում գտնել յուրաքանչյուր կոնկրետ խնդրի համար: Երկրատեղեկատվական համակարգի ներդրման ուղղությամբ էլ նշվել է, որ ՀՀ ԿԱ կադաստրի պետական կոմիտեն արդեն ձեռնամուխ է եղել համապատասխան աշխատանքների իրականացմանը: 
Վարչապետը նշել է, որ նման հանդիպումները կրելու են շարունակական բնույթ՝ կառուցապատողների առաջ քաշած հարցերի լուծումներ գտնելու նպատակով:  
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն