«Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզարշավը շարունակվել է Քանաքեռ-Զեյթուն եւ Աջափնյակ վարչական շրջաններում


«Երկիր Ծիրանի» կուսակցության քարոզարշավը շարունակվել է Քանաքեռ-Զեյթուն եւ Աջափնյակ վարչական շրջաններում

  • 27-04-2017 19:14:08   | Հայաստան  |  Քաղաքական

«Երկիր Ծիրանի» կուսակցությունը Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր քարոզչական երկու խմբերով շրջեց Երեւանի Քանաքեռ-Զեյթուն եւ Աջափնյակ վարչական շրջաններում:
 
Ավագանու թեկնածուներն ու քարոզչական խմբերը բարձրախոսներով իրազեկում էին մարդկանց կուսակցության ծրագրի ու մոտեցումների վերաբերյալ, բուկլետներ բաժանում եւ զրուցում քաղաքացիների հետ: Երեւանցիները հիմնականում իրենց աջակցությունն էին հայտնում Զարուհի Փոստանջյան քաղաքապետի թեկնածուի եւ քաղաքական գործչի մասին:
 
«Երկիր Ծիրանի» կուսակցության նախընտրական քարոզարշավը կշարունակվի վաղը` Երեւանի այլ վարչական շրջաններում: 
 
«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն
 
27.04.2017թ.
 
Երեւան
 
Նոյյան տապան  -   Քաղաքական