Ապրիլի 26-ից 27-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար


Ապրիլի 26-ից 27-ը հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար

  • 27-04-2017 19:35:28   | Հայաստան  |  Իրավունք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 26-ից 27-ը հանրապետությունում արձանագրվել է ավազակային հարձակման 1 դեպք, որը բացահայտվել է:
Արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքից բացահայտվել է 4-ը:
Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 1 դեպք:
 
Բացահայտվել է գողության 23, խարդախության 13, յուրացման, հարկերից խուսափելու և խուլիգանության 1-ական դեպք:
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 4 և համակարգչային հանցագործության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար, ինչի հետևանքով 9 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play