Էրդողանն Ասադի առնչությամբ իրականությունը շփոթել է ցանկալիի հետ, սխալ հասկացել ու սխալ մեկնաբանել Պուտինի խոսքը


Էրդողանն Ասադի առնչությամբ իրականությունը շփոթել է ցանկալիի հետ, սխալ հասկացել ու սխալ մեկնաբանել Պուտինի խոսքը

  • 27-04-2017 23:00:49   | Թուրքիա  |  Քաղաքական

 
 
Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը չի կարողանում հրաժարվել Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադին տապալված տեսնելու երազանքից: Այս առումով նրա ձգտումները լիովին համահունչ են ՆԱՏՕ-ի անդամ արևմտյան երկրների, հատկապես ԱՄՆ-ի ձգտումներին ու պլաններին:
Վերջերս Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահը ասել էր, որ Բաշար Ասադի դատապաշտպանը չէ, այլ պաշտպանում է միջազգային իրավունքն ու Սիրիայի ժողովրդի օրինական պահանջը: Թուրքիայի նախագահը իրականությունը ցանկալիի հետ չփոթելու պատճառով չկարողանալով կարդալ այդ յուրօրինակ դիվանագիտական ուղերձի տողատակը,Պուտինի հիշյալ խոսքն ընկալել էր իբրև Սիրիայի կապակցությամբ Մոսկվայի դիրքորոշման փոփոխություն և այդ կապակցությամբ հանդես եկել հայտարարությամբ:
Ըստ «Սպուտնիկ» լրատվական գործակալության հրապարակած տեղեկատվության, ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դիմիտրի Պեսկովը երեկ հերքելով Սիրիայի կառավարության հանդեպ Մոսկվայի դիրքորոշման փոխվելու հավանականության վերաբերյալ Էրդողանի հայտարարությունը, ասել է. «Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հանդեպ Մոսկվայի դիրքորոշումը չի փոխվել, և միայն սիրիացիները կարող են որոշում ընդունել իրենց երկրի ապագայի ու նաև նախագահի մասին»:
Ռուսաստանն ընդգծել է, որ իր դիրքորոշումը հիմնված է Սիրիայի համար այդ երկրի ժողովրդի ընդունած որոշումը հովանավորելու վրա, այսինքն` ժողովուրդն ինչ որոշի… 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play