Հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանի մահվան դեպքի առթիվ
28-04-2017 15:11:08 | Հայաստան | Իրավունք
Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից պարտադիր ժամկետային զինծառայող Մհեր Արզումանյանի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին տեղեկացնում է քննչական կոմիտեն:
2017 թվականի ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:
Երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն: