ԱԺ առաջին նիստը կնշանակվի մայիսի 18-ին. Տիգրան Մուկուչյան


ԱԺ առաջին նիստը կնշանակվի մայիսի 18-ին. Տիգրան Մուկուչյան

  • 28-04-2017 15:58:16   | Հայաստան  |  Ի՞նչ է գրում մամուլը

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստը կնշանակվի այսօրվանից հաշվարկված երրորդ հինգշաբթի օրը՝ մայիսի տասնութին:  
 
Այս մասին Սահմանադրական դատարանի կողմից «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքի՝ ապրիլի 2-ին տեղի ունեցած Ազգային ժողովի ընտրությունների քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմումի որոշման հրապարակումից հետո հայտնեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը: 
 
«Սահմանված ժամկետում կուսակցություններին կիրազեկենք, որ եթե ցուցակներում կան ընդգրկված անձինք, որոնք ցանկանում են ներկայացնել դիմումներ մանդատներ չստանալու մասին, ժամանակ ունենան պատշաճ իրականացնել»,-ասաց նա:
 
Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ մանդատների բաշխումն արդեն տեղի է ունեցել, այսինքն` որոշվել է, թե յուրաքանչյուր կուսակցություն քանի մանդատ է ստանալու։ Այժմ արդեն կազմվելու է արձանագրություն, որտեղ արդեն անվանական կնշվեն այն պատգամավորների անունները, ովքեր ստանալու են մանդատներ:
 
ԿԸՀ նախագահը հայտնեց, որ մինչ այս մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմում չեն ստացել, սակայն ենթադրում է, որ այդ ամենը պայմանավորած էր Սահմանադրական դատարանում գործի քննությամբ:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Ի՞նչ է գրում մամուլը