Մայիս ամսվա ոչ աշխատանքային օրերը


Մայիս ամսվա ոչ աշխատանքային օրերը

  • 28-04-2017 15:59:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Մայիս ամսվա ընթացքում ՀՀ քաղաքացիները մի քանի ոչ աշխատանքային օրեր ունեն:
 
Ոչ աշխատանքային է մայիսի 1-ը, որը երկուշաբթի է:  Մայիսի 9-ին նշվող Եռատոնի օրվանից բացի, ոչ աշխատանքային կլինի նաեւ նախորդ օրը` մայիսի 8-ը, որը երկուշաբթի է: Դրա փոխարեն աշխատանքային կլինի մայիսի 20-ը՝ շաբաթ օրը։
 
Հիշեցնենք, որ մայիսի 6-ը՝ շաբաթ օրը, աշխատանքային կլինի: Սուրբ Հարության տոնին հաջորդող երկուշաբթի օրվա՝ ապրիլի 17-ի աշխատանքային օրը տեղափոխվել է մայիսի 6:
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն