Բնապահպանության նախարարությունը մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկել է 1.14մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս


Բնապահպանության նախարարությունը մեկ շաբաթվա ընթացքում հաշվարկել է 1.14մլն. դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս

  • 28-04-2017 16:11:22   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ բնապահպանական պետական տեսչության կողմից 24.04-28.04.2017թթ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի, ԲՊՏ վարույթին հանձնված գործերի քննության և հաշվետվությունների ընդունման գործընթացում հայտնաբերված խախտումների արդյունքում կայացվել է 810.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 11 որոշում և հաշվարկվել 1.14մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
 
Մասնավորապես` 
       
Բուսական աշխարհի պահպանության ոլորտ
     Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0հզ.դրամ ընդհանուր գումարի և հաշվարկվել է 911.3հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝    
     Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում 2 ֆիզիկական անձանց նկատմամբ ապօրինի հատված 7 ծառի համար կայացվել է 100.0հզ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 911.3հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
 
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ 
Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում` 100.0հզ.դրամ ընդհանուր գումարով, որից՝
Շիրակի տարածքային բաժնի կողմից առանց անթափանց ծածկոցի խիճ տեղափոխելու  դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
Երևանի տարածքային բաժնի կողմից առանց անթափանց ծածկոցի շինարարական աղբ տեղափոխելու դեպքի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
 
Հողերի պահպանության ոլորտ
      Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում` 30.0հզ.դրամ  գումարով, որից՝
      Շիրակի տարածքային բաժնի կողմից հայտնաբերվել է հողի բերրի շերտի օգտագործման կարգը խախտելու մեկ դեպք, որի համար կազմվել է 1 վարչական տուգանքի որոշում` 30.0հազ․դրամ գումարով:
 
 
Ապօրինի որսի իրականացման համար 
      Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից իրականացված շրջայցերի արդյունքում հայտնաբերվել է ձկան ապօրինի որսի մեկ դեպք, առգրավվել է 2 հատ գետի  «կողակ»,  հաշվարկվել է 2.0 հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:  Բաժինը վնասի մասնագիտական գնահատում է տվել ոստիկանության կողմից 3 «կարաս»-ի և  գետի 75 «կողակ»-ի ապօրինի որսի վերաբերյալ, ինչը կազմել է 78.0հազ. դրամ:
    Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի հետ համատեղ իրականացված ստուգայցերի ընթացքում առգրավել է 5 հատ պոլիէթիլենային ձկնորսական ցանց,  140 հատ «սիգ» տեսակի ձուկ,  որն օրենքով սահմանված կարգով հանձնվել է Սևանի թիվ 3 «Հեքիաթ» մանկապարտեզ, իսկ ցանցերն ի պահ են հանձնվել  «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի պահեստ:
 
   Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ
 
    Արագածոտնի տարածքային բաժնի կողմից ուսումնասիրվել և պատասխանվել է Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության ահազանգին՝ կապված Ապարան քաղաքի սկզբնամասում գտնվող շինանյութի խանութում պահվող արջի վերաբերյալ: Անազատության մեջ պահվող արջի համար անհատ ձեռնարկատերի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում: 
 
Փայտանյութի ապօրինի տեղափոխում՝
   Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 400.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 144.0hազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից՝
   Անտառների և կենսաբազմազանության վերահսկողության բաժնի կողմից 4 ֆիզիկական անձանց նկատմամբ (4խմ ապօրինի վառելափայտ տեղափոխելու համար) կայացվել է 400.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 4 որոշում և հաշվարկվել է 144.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս: 
 
   Բնապահպանական և բնօգտագործման վճարների եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար   
   Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 80.0հազ.դրամ գումարի վարչական տուգանքի որոշում:
 
 
                    
 
             Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.0 մլն.դրամ գումար: 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն