Ավարտվել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը


Ավարտվել է ՀՀ Նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթը

  • 28-04-2017 18:26:30   | Շիրակի մարզ  |  Սպորտ

2017 թվականի ապրիլի 28-ին Գյումրու Արամ Սարգսյանի անվան համալիր մարզադպրոցում կայացել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար «Երեխաների խնամքի և պաշտպանության լավագույն մարզական հաստատություն» մրցույթի եզրափակիչ փուլը, որին ներկա են գտնվել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանը, նախարարության աշխատակիցներ, մարզպետարանի և Գյումրու քաղաքապետարանի ներկայացուցիչներ:
 
Մրցույթին մասնակցել են մեր հանրապետության երեխաների խնամքի և պաշտպանության 12 հաստատությունների թիմեր: Առաջին տեղը գրավել է «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի թիմը, երկրորդ տեղը` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Գյումրու Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության № 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ի թիմը, իսկ երրորդ տեղը` Գյումրու «Թռչունյանց տուն» մանկատան թիմը:
 
Հաղթողներին շնորհավորել և պարգևներ է հանձնել նախարարի տեղակալ Խաչիկ Ասրյանը: Նա իր խոսքում կարևորել է ֆիզիկական կուլտուրայի և մասսայական սպորտի դերը հատկապես մատաղ սերնդի կրթման և դաստիարակման գործում: «Երեխաներին վաղ հասակից անհրաժեշտ է ընդգրկել տարատեսակ մարզական միջոցառումներում: Դա կնպաստի առողջ սերունդ և մարտունակ բանակ ունենալուն: Միշտ գիտակցեք, որ դուք գտնվում եք Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանի ամենօրյա ուշադրության և հոգածության ներքո»,- ասել է Խ. Ասրյանը:
 
Մրցման 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված թիմերը պարգևատրվել են գավաթներով և մեդալներով: Նրանք արժանացել են նաև ՀՀ Նախագահի վկայագրերին և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հավաստագրերին:
 
Բացի մրցանակային տեղերը գրաված թիմերից՝ պարգևներ են ստացել նաև մյուս թիմերը. նրանց է հանձնվել մարզագույք, իսկ մասնակից բոլոր երեխաները ստացել են մարզահագուստ:
 
 
 
 
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play