Քարքարի տեղանքում երկրաջերմային ռեսուրսը բավարարում է ջերմաէլեկտրակայան կառուցելու համար. փոխնախարար (տեսանյութ)


Քարքարի տեղանքում երկրաջերմային ռեսուրսը բավարարում է ջերմաէլեկտրակայան կառուցելու համար. փոխնախարար (տեսանյութ)

  • 28-04-2017 18:27:22   | Հայաստան  |  Տնտեսություն



 
Քարքարի երկրաջերմային տեղանքում երկրաջերմային ռեսուրսի վերաբերյալ մասնագետների նախնական գնահատականը հաստատվել է: Այժմ խորհրդատուների հետ մշակվում է համապատասխան ծրագրի տեխնիկատնտեսական հիմնավորումը: 
Ինչպես ապրիլի 28-ին լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը, նախորդ տարի տեղանքում կատարվել են հորատման աշխատանքներ, արդյունքում այսօր կա երկու հորատանցք, որոնցից մեկը 1495 մետր խորության վրա, իսկ մյուսը` 1682-ի: 
Հ. Հարությունյանի խոսքերով` Քարքարում ջերմաէլեկտրակայան կառուցելու ծրագիրը ցանկանում են մրցույթի դնել 2018 թվականի վերջին: 
Մանրամասները` տեսանյութում 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play