ԻՆՍԱՐԱԳ-ի դաշտային վարժանքի նհետևել է ԱԻ նախարար Դ.Տոնոյանը


ԻՆՍԱՐԱԳ-ի դաշտային վարժանքի նհետևել է ԱԻ նախարար Դ.Տոնոյանը

  • 28-04-2017 18:36:15   | Կոտայքի մարզ  |  Մամլո հաղորդագրություն

Փրկարարները մշտապես կատարելագործում են իրենց հմտությունները։
 
 
Ապրիլի 28-ին ՀՀ ԱԻ նախարարությունը շարունակել է Կոտայքի մարզում անցկացվող «Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 36-ժամանոց դաշտային վարժանքը, որի ընթացքին հետևել է նաև ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը: 
 
Ուսումնավարժության հիմնական նպատակը ՓԾ միջազգային մարդասիրական առաքելությունների համար նախատեսված և ՄԱԿ-ի որակավորում ունեցող թիմի պատրաստվածության բարձրացումն է:
 
ՀՀ ԱԻ նախարարը եղավ Լուսակերտի ուսումնական կենտրոնում տեղակայված վրանային քաղաքում և գործնական աշխատանքների համար Արզնու ձորում ձևավորված ուսումնական տեղամասերում: Սցենարի համաձայն` հայ փրկարարներն օգնության էին մեկնել ուժեղ երկրաշարժից «տուժած» երկիր:  
 
ՀՀ ԱԻ նախարարության ԻՆՍԱՐԱԳ-ի միջազգային որակավորում ունեցող միջին դասի քաղաքային որոնողափրկարարական (ՔՈՓ) թիմը բաղկացած է 100 փրկարարից (որից 50-ը պահեստային):
 
Վրանային քաղաքում ծավալված էին արձագանքման միջազգային և տեղական կառավարման կետերը, դաշտային բուժկետը, ճաշարանը, սանիտարական և վարակազերծման կետերը` ապահովված բոլոր անհրաժեշտ միջոցներով:
 
Թիմը հագեցած է 3 օր անընդմեջ 24-ժամյա ռեժիմով որոնողափրկարարական գործողություններ իրականացնելու համար նախատեսված գույքով: Բոլոր փրկարարները տիրապետում են օտար լեզուների, ինչպես նաև ԻՆՍԱՐԱԳ-ի ուղեցույցերով հաստատված ժեստերի ու նշանների միջազգային լեզուներին, որոնց ծանոթ են ԻՆՍԱՐԱԳ-ի անդամ բոլոր փրկարարական ջոկատները:
 
Տարածաշրջանում միակը ՄԱԿ-ի միջազգային որակավորում ունեցող հայկական ՔՈՓ թիմն իրավունք ունի տուժող երկրի արձագանքող ուժերի բացակայության/վնասված լինելու և առաջինն աղետի գոտի ժամանելու դեպքում ստանձնել տեղում գործողությունների կառավարման գործառույթը, ինչը խաղարկվել է նաև այս վարժանքի ընթացքում:
 
ՀՀ ԱԻ նախարարը հանձնարարեց մշակել առաջարկություններ` ուղղված ՔՈՓ թիմի հմտությունների ու կարողությունների հզորացմանը, առավել ժամանակակից տեխնիկայով համալրմանը և ՓԾ մյուս ջոկատների որակավորման բարձրացմանը` ամբողջ հանրապետության տարածքում:
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն