Մարզերի և մայրաքաղաքի 200-ից ավելի պատանի թղթակիցներն առաջին անգամ պագևատրվեցին իրենց կատարած աշխատանքի համար. (Տեսանյութ)


Մարզերի և մայրաքաղաքի 200-ից ավելի պատանի թղթակիցներն առաջին անգամ պագևատրվեցին իրենց կատարած աշխատանքի համար. (Տեսանյութ)

  • 30-04-2017 15:58:41   | Հայաստան  |  Հասարակություն



 
Հայաստանի պատանի թղթակիցների ցանցն այլևս սովորական հարթակ չէ ինքնաարտահայտվելու համար, այլ գործող լրատվամիջոց, որն էականորեն տարբերվում է ոլորտում եղածներից: Ցանցի պաշտոնական 17.am կայքէջում մարզերի և Երևանի 14-24 տարեկան 1000-ից ավելի թղթակիցներն ամեն օր վիդոռեպորտաժների, լուսանկարների ու տպագիր նյութերի միջոցով պատմում են իրենց առօրյայի, հասարակ ժողովրդի հոգսերի և ուրախությունների, ուսման ընթացքում իրենց հանդիպող խնդիրների և շատ այլ թեմաների մասին: 
Երկու տարի առաջ մեկնարկած ծրագիրը ֆինանսավորովում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է «Մանանա» մանկապատանեկան կրթամշակութային կենտրոնի կողմից:
Լրագրության, ֆոտոլրագրության և վավերագրական կինոյի վերաբերյալ նախանական գիտելիքներ ձեռք բերելու համար պատանի թղթակիցների համար պարբերաբար իրենց բնակության վայրերում կազմակերպվում են սեմինարներ և  վարպետության դասեր: 
Ռուզաննա Բաղդասարյանի գնահատմամբ` Հայաստանի պատանի թղթակիցների ցանցը փոխում է դպորցահասակների ու երիտասարդների աշխարհահայացքը, նրանց կրթում ու դաստիարակում է որպես երկրի ակտիվ քաղաքացիներ, որոնք անտարբեր չեն իրենց շրջապատում կատարվող դեպքերի ու իրադարձությունների նկատմամբ: 
Հայաստանի պատանի թղթակիցների ցանցի հետ ծանոթանալուց հետո Արտյոմը որոշել է հաղորդավար կամ դերասան դառնալ, առայժմ հարցազրույցներ է կատարում անվանի լիճքեցիների հետ: 
Իսկ ահա Դիանա Հովսեփյանին գրավում է ֆոտոլրագրությունը. նա որոշել է հենց այդ ուղղությամբ շարունակել իր մասնագիտացումը: 
Սահմանապահ բաղանիսցիների առօրյան չի վրիպում 17.am-ի տավուշեցի թղթակից Դավիթ Ալեքսանյանի ուշադրությունից: Վերջինս նույնպես որոշել է լրագրող դառնալ: 
«Երիտասարդների արտահայտման ազատության խթանումը քաղաքացիական լրագրության միջոցով» խորագիրը կրող ծրագրի արդյունքներն ամփոփելու նպատակով Երևանում առաջին անգամ տեղի ունեցավ մրցանակաբաշխություն և պատանի թղթակիցների լուսանկարների ցուցահանդես: 
«Լավագույն ակնարկագիր», «Լավագույն հրապարակախոս», «Ամենահուզիչ նյութի հեղինակ», «Ամենաստեղծագործ թիմ»  և այլ անվանակարգերում հաղթողները պարգևատրվեցին մրցանականերով, նրանցից բացի խրախուսական նվերներ ստացան նաև առավել աչքի ընկած պատանի թղթակիցները: 
Վերջիններիս աշխատանքը շարունակական դարձնելու և ցանցի գործունեություն ավելի ընդարձակելու նպատակով պատանի լրագրողներին հանձնվեցին աշխատանքային գործիքներ` համակարգիչներ, պլանշետներ, ֆոտոապարատներ:  
 
Էլիզա Զախարյան, Ռուբեն Բաբայան, «Նոյյան Տապան»
 
Նոյյան տապան  -   Հասարակություն