Երևանում կայացել է Հայաստանի երիտասարդ ստեղծագործողների «ԵՍ ԵՄ» խորագրով ցուցահանդեսը
29-04-2017 15:20:08 | Հայաստան | Հասարակություն
Համազգային հայ կրթական և մշակութային միության նախաձեռնությամբ Հայաստանի նկարիչների միության ցուցասրահում տեղի է ունեցել Հայաստանի երիտասարդ ստեղծագործողների «ԵՍ ԵՄ» խորագրով ցուցահանդեսը:
Նախաձեռնության նպատակն է բացահայտել ստեղծագործող տաղանդավոր նոր անուններ, շարունակել հայ կերպարվեստի լավագույն ավանդույթները, ասպարեզ տալ երիտասարդ ստեղծագործողների գեղարվեստական, գեղագիտական նոր որոնումներին:
Ցուցահանդեսին մասնակցել են 17 երիտասարդներ Հայաստանի մարզերից և Երևանից: Ցուցահանդեսի հանդիսավոր բացմանը հաջորդել է մասնակիցների ստեղծագործությունների ընտրանու` «ԵՍ ԵՄ» պատկերագրքի շնորհանդեսը: