Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա առթիվ


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորական ուղերձը Պարի միջազգային օրվա առթիվ

  • 29-04-2017 15:35:21   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

 
Պարարվեստի հարգելի գործիչներ, տասնամյակներ շարունակ աշխարհի բազմաթիվ երկրներում ապրիլի 29-ին նշվում է Պարի միջազգային օրը` պարարվեստի գործիչների մասնագիտական տոնը:
Եվ ինչպես ցանկացած տոն, Պարի միջազգային օրն էլ արվեստասեր հասարակության համար ևս մեկ առիթ է ամփոփելու ոլորտում կատարված աշխատանքը, հիշելու երախտավորներին, անդրադառնալու նրանց թողած անգնահատելի ժառանգությանն ու արժևորելու հազարամյակների պատմություն ունեցող մշակույթի այս ճյուղի մեր ձեռքբերումները՝ հայացքն ուղղելու նոր եկող սերնդին:
 Ձեր ավանդն ու նվիրումն իրապես արժանի են բարձր գնահատանքի: Իմ խորին երախտագիտություն եմ հայտնում ձեզ՝ մաղթելով քաջառողջություն և ստեղծագործական նորանոր հաջողություններ: Վստա՛հ եմ, որ ձեր արվեստով շարունակելու եք բարձր պահել մեր երկրի ու մայրաքաղաքի պատիվը, նաև ձեր շնորհիվ Հայաստան անունը ավելի ու ավելի հաճախ է հնչելու աշխարհի ամենատարբեր բեմահարթակներից՝ ինչպես դասական, այնպես էլ ժամանակակից ու հատկապես ազգային պարի նմուշներով:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն