Թշնամու զինուժը գիշերն արձակել է շուրջ 420 կրակոց, կիրառել նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ


Թշնամու զինուժը գիշերն արձակել է շուրջ 420 կրակոց, կիրառել նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ

  • 01-05-2017 10:48:17   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
Ապրիլի 30-ին և լույս մայիսի 1-ի գիշերը արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով շուրջ 420 կրակոց: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են նաև, որ շփման գծի հարավային ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև հաստոցավոր ավտոմատ նռնականետ (2 արկ):
ՊԲ առաջապահ զորամասերը լիարժեք վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:
 
Նոյյան տապան  -   Քաղաքական