ՀՀկ երիտասարդական կազմակերպությունը մասնակցել է ԵԺԿ երիտասարդական կազմակերպության (YEPP) 11-րդ կոնգրեսին


ՀՀկ երիտասարդական կազմակերպությունը մասնակցել է ԵԺԿ երիտասարդական կազմակերպության (YEPP) 11-րդ կոնգրեսին

  • 01-05-2017 12:03:03   | Խորվաթիա  |  Քաղաքական

Ապրիլի 27-30-ը Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում կայացել է Եվրոպական ժողովրդական կուսակցության երիտասարդական կազմակերպության (YEPP) 11-րդ կոնգրեսը, որը կրել է «Վերամիավորելով Եվրոպան» խորագիրը: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել է ՀՀԿ ԵԿ արտաքին կապերի հանձնաժողովի պատասխանատու Լիլիթ Բեգլարյանը:
 
Կոնգրեսի շրջանակներում քննարկումներ են եղել եվրոպական հանրային դիվանագիտության վերաբերյալ՝ հարաբերությունների զարգացման և համագործակցությունների խորացման համատեքստում, ԵՄ քաղաքականությունների առաջխաղացման գործում ազգային,  տարածաշրջանային և տեղական կառավարությունների դերի, ինչպես նաև ներդրումային, ինովացիոն և թվայնացման գործընթացների մասին: Քննարկումներն ուղեկցվել են գրավիչ երիտասարդական քաղաքականության մշակման աշխատանքներով: Ծրագրի շրջանակներում մասնակից երիտասարդները հանդիպում են ունեցել նաև Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հետ: 
 
Կոնգրեսի եզրափակիչ օրվա ընթացքում ընտրվել է YEPP խորհրդի և ֆինանսական վերահսկողության հանձնաժողովի նոր կազմը: YEPP նոր նախագահ է ընտրվել Անդրիանոս Ջիաննուն Ռումինիայից, իսկ նոր գլխավոր քարտուղար՝ Մարու Պարդալը Իսպանիայից: Ընտրություններից բացի կոնգրեսի ընթացքում ներկայացվել է YEPP քաղաքական ծրագիրը և ընդունվել են թվով 9 բանաձևեր, որոնք վերաբերում են կենսական տնտեսական շահերի պաշտպանությանը, եվրոպական կրթական առաջնահերթությունների հաստատմանը, կիբեր անվտանգությանը, կենսաթոշակային ֆինանսավորման բարեփոխումներին, աշխատաշուկայի հիմնախնդիրներին և տնտեսական մրցակցության կարգարվորմանը, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարի վերաբրեյալ իրազեկվածության բարձրացմանը: 
 
ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն
 
Նոյյան տապան  -   Քաղաքական