ՍԱՍ-ի ձայնագրության գործով ձերբակալված կա՞. ՀՔԾ-ն գաղտնի է պահում


ՍԱՍ-ի ձայնագրության գործով ձերբակալված կա՞. ՀՔԾ-ն գաղտնի է պահում

  • 01-05-2017 12:51:04   | Հայաստան  |  Իրավունք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը գաղտնի է պահում` «ՍԱՍ» գրուպում տեղի ունեցած նախընտրական ժողովներից մեկի աղմկոտ ձայնագրության փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվածներ, կամ կալանավորվածներ կա՞ն, թե՞ ոչ:
 
«Նախաքննական գաղտնիքի պահպանման նպատակով որեւէ տեղեկություններ չենք կարող տրամադրել»,- armtimes.com-ի  հարցին այսպես պատասխանեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ նախաքննությունը շարունակվում է:
 
Տաս օրից ավելի է, ինչ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ»-ում կայացած ձայնագրության փաստով, սակայն մինչ այսօր որեւէ տեղեկություն չկա՝ աղմկահարույց այս գործով անցնող որեւէ մեղադրյալ, կամ կասկածյալ կա, թե՝ ոչ:
 
Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից (կուսակցությունների դաշինքներից), հանրաքվեի քարոզչական նախաձեռնություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն հարկադրելը, որը կատարվել է գույքին վնաս պատճառելով կամ գույքին վնաս պատճառելու սպառնալիքով, բռնությամբ կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ իր ներկայացրած անձի (կուսակցության, կուսակցության դաշինքի) համար կաշառք տալը, այսինքն՝ դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ տրամադրելը):
 
Նշենք, որ հիշյալ հոդվածը ենթադրում է տուգանք` նվազագույն աշխատավարձի 2 000-ապատիկից 2 500-ապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` 3-5 տարի ժամկետով:
 
Այդ աղմկոտ ձայնագրությունում լսվում է, թե ինչպես է ժողովն անցկացնող անձը, նսեմացնելով աշխատակիցներին, քննարկելով նրանց արտաքին տեսքը՝ մազերի հարդարանքը, հարկադրում էր ձայներ բերել հօգուտ թեկնածուի: Իսկ այն աշխատակիցները, որոնք 20-ից ավելի ձայն էին բերել, խոստանում էր պաշտոնի բարձրացում եւ որ ամենակարեւորն է՝ ուղեւորություն դեպի «Սիրո քաղաք Փարիզ»:
Նոյյան տապան  -   Իրավունք

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play