ԱՄՆ պաշտպանական բյուջեն Պենտագոնի ղեկավարությանը թույլ է տվել նախաձեռնել ֆանտաստիկ գաղափարների իրականացում


ԱՄՆ պաշտպանական բյուջեն Պենտագոնի ղեկավարությանը թույլ է տվել նախաձեռնել ֆանտաստիկ գաղափարների իրականացում

  • 01-05-2017 14:49:51   | ԱՄՆ  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
 
Աշխարհի բոլոր երկրների պաշտպանական բյուջեների կեսին գերազանցող ԱՄՆ պաշտպանական բյուջեն Պենտագոնի ղեկավարությանը թույլ է տվել նախաձեռնել ֆանտաստիկ գաղափարների իրականացում: Դրանցից մեկը մարդկային ուղեղի վերահսկումն ու սահմանափակումն է:
Պենտագոնի ղեկավարությունն արդեն հայտարարել է, որ նպատակ ունի վերահսկել և սահմանափակել մարդկային ուղեղը ՝ թշնամու ուժերի կարողությունները սահմանափակելու, ինչպես նաև իր զինված ուժերի հրաձգության հնարավորությունները և զինծառայողների կողմից օտար լեզվի յուրացման կարողությունը բարձրացնելու նպատակով:
«Science Alert» կայքի տեղեկացամբ, ԱՄՆ պաշտպանական արդիական նախագծերի հեռանկարային հետազոտությունների գործակալությունը ՝ «The Defence Advanced Research Projects Agency»-ը, ավելի քան 50 մլն դոլարի բյուջե է տրամադրել հետազոտական 8 խմբի, որոնք հետազոտելու են նյարդային համակարգի էլեկտրոնային գրգռման եղանակը, որը օգնելու կամ խանգարելու է որևէ նյութի յուրացման գործընթացին:
Իսկ Արիզոնայի նահանգային համալսարանի մի խումբ հետազոտողներ, նույն նախագծի շրջանակում, քննարկում են դիտորդական, հայտնաբերման և հրաձգության ճշգրտության հարցում նյարդային գրգռիչների ազդեցության գնահատման մակարդակը:
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play